Նկարիչների միության նախագահը չի՞ ճանաչում «Սասնա ծռերի» անդամ նկարչին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սասնա ծռեր» զինված խմբի անդամ, գեղանկարիչ Աշոտ Պետրոսյանին սպառնում է ոչ միայն երկար տարիների ազատազրկում, այլև առողջական խնդիրների վատթարացում: Նա հետազոտության եւ բժշկական հոգածության կարիք ունի: Իսկ ի՞նչ են անում այդ ուղղությամբ նրա գործընկերները:

Նախ հիշեցնենք, որ նկարիչ Աշոտ Պետրոսյանը արդեն մոտ մեկ տարի է` գտնվում է անազատության մեջ եւ երբ նրան մեկ տարի առաջ ոտքերին կրակելու միջոցով վնասազերծեցին, կատարված վիրահատություններից հետո մինչ օրս Աշոտ Պետրոսյանը հենակներով է քայլում:

ArmLur.am-ը ՀՀ նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանից հետաքրքրվեց` չի՞ պատրաստվում արդյոք օգնութան կոչով կամ մեկ այլ միջնորդությամբ դիմել իրավապահ համակարգի ներկայացուցիչներին, օգտակար լինել գեղանկարիչ Աշոտ Պետրոսյանին: Աղմայանը, նախ հայտարարեց, որ նման անուն-ազգանունով նկարչի չի ճանաչում եւ նրա մասին` որպես «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ, չի լսել: Ուստի, որեւէ քայլ չի կարող անել եւ չի անի:

Մինչդեռ, գեղանկարիչ Աշոտ Պետրոսյանի ընկերներն ու հարազատները 2016. թվականի օգոստոսի 20-ից մինչև սեպտեմբերի 10-ը Հովհաննես Թումանյանի անվան տուն-թանգարանի ցուցասրահում կազմակերպել էին Պետրոսյանի ստեղծագործությունների ցուցահանդես, որը պարբերաբար լուսաբանվում էր:

Հետաքրքիր է, որ Աղամյանն այդքան անտեղյակ է:

Լիդա Եղիազարյան




Լրահոս