Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Սասնա ծռեր»-ի գործով դատական նիստի ժամանակ Սմբատ Բարսեղյանի փաստաբան Հայկ Ալումյանին արգելվեց ներկա գտնվել նիստին, քանի որ վերջինս չէր ցանկանում ներկայացնել պայուսակում եղած իրերը:
Ալումյանը պահանջեց ներկայացնել արգելված իրերի ցանկը, և այդ պահին կարգադրիչների և փաստաբանի միջև բանավեճ սկսվեց: