Գերմանիան և Շվեդիան բողոքի նոտա են հղել Թուրքիային

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանիան և Շվեդիան Թուրքիայում վեց իրավապաշտպանի, այդ թվում և Գերմանիայի ու Շվեդիայի քաղաքացիների կալանավորման փաստի առնչությամբ բողոքի նոտա են հղել պաշտոնական Անկարային: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով գերմանական Deutsche Welle-ն, այս մասին հայտնել է Գերմանիայի ԱԳՆ խոսնակ Մարտին Շեֆերը: Խոսնակը տեղեկացրել է, որ ներկայացված բողոքի նոտայում իրենք պահանջել են Թուրքիայի իշխանություններից հստակեցնել, թե կալանավորվածները, մասնավորապես Գերմանիայի քաղաքացի Պետեր Ստոյդթները և Շվեդիայի քաղաքացի Ալի Գարավին ինչում են մեղադրվում:

«Պաշտոնապես նրա (խմբ.-Ստոյդթների) դեմ ահաբեկչական խմբավորման անդամ լինելու մեղադրանք է ներկայացվում: Այնուհետև Թուրքիայի նախագահից լսում ենք, թե նա Գերմանիայի Դաշնային Հանրապետության գործակալն է և ցանկանում է մասնատել Թուրքիան: Երկու մեղադրանքներն էլ չեն կարող ճիշտ լինել»,- ասել է Շեֆերը: Նա նշել է, որ իրենք մեծ ջանքեր են գործադրում, որպեսզի կալանավորվածները չդառնան թուրքական կառավարության գերիները: «Այլևս դժվար է հանգիստ խղճով Գերմանիայի քաղաքացիներին առաջարկել այցելել Թուրքիա»,- նկատել է նա:




Լրահոս