«Կաթնաղբյուր-Երեւան»թիվ 4 ջրատարը նորից գործում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երկուշաբթի, ժամը մոտ 14.30-ին ահազանգ ստացվեց, որ Երեւանի Ավան վարչական շրջանի Սաֆարյան փողոցից դեպի «ՀՀ Ոստիկանության վարչության հոսպիտալ» տանող ճանապարհին տեղի է ունեցել ջրագծի վթար՝ջրի մեծ արտահոսքով: Որպես հետեւանք, դադարեցվեց Ավանի Դուրյան թաղամասի մի շարք բարձրահարկերի, ՆորՆորքի 4, 5 ու 8 զանգվածների, Բագրեւանդ թաղամասի, Ջրվեժիու մի շարք այլ տարածքների ջրամատակարարումը: Իսկմյուս զանգվածներում ընկավ ջրի ճնշումը, ինչը զարմանալի չէ: Նշված տարածքներին հասանելիք վայրկյանում 950-1000 լիտր ջրիմոտկեսը ստացվում է այս ջրատարով:

Իսկ մոտ մեկ ժամ անց, ընկերության «Արեւելք» տարածաշրջանի «Հյուսիս» տեղամասի աշխատակիցներն արդեն տեղում էին ու անմիջապես ձեռնամուխ եղան վթարի վերացմանը: Ավելին, շուտով նրանց օգնության եկան Տեխնիկական տնօրինության մասնագետները, ներգրավվեցին այլ ծառայություններ, տեխնիկա …
Հողային աշխատանքների իրականացման ժամանակ պարզ դարձավ, որ վթարվել է «Կաթնաղբյուր-Երևան»թիվ 4-րդ ջրատարը` վայրկյանում մոտ 40 լիտրջրի արտահոսքով: Խնդրի լուծման համար առաջին հերթին դադարեցվեց այդ խոշոր՝ 1000մմ տրամագծով մայրուղային նշանակության խողովակաշարի շահագործումը, որի համար Կաթնաղբյուրում պահանջվեց կանգնեցնել 11 խորքային պոմպ: Բայցեւայնպես անցավ 6-7 ժամ, մինչեւ մայրուղային ջրատարը դատարկվեց: Ժամանակը չկորցնելու համար, զուգահեռաբար սկսվեցին հողային աշխատանքները, որի արդյունքում տեսանելի դարձավ ջրատարի վրա առկա մոտ 80սմ երկարությամբ ճեղքը: Ուշ երեկոյան «հյուսիսցիներն» անցան բուն ջրատարի վերանորոգմանը:

Գործին որոշակիորեն խոչընդոտում էր այն, որ ջրատարի անմիջապես կողքով անցնում էր թվով 2 բարձր լարման մալուխներ (10.000 կՎտ): Էքսկավատորի շերեփի մի անզգույշ հարված՝ եւ հազարավոր բնակիչներ կմնային անլույս: Ավելին, դրանք կարող էին վտանգել վթարային բրիգադի աշխատակիցների կյանքը: Այնուամենայնիվ, ջրմուղագործների վարպետության շնորհիվ հաջողվեց առկա ճեղքի զոդումն ավարտել մոտ 23.30-ին: Ու անմիջապես սկսվեց ջրամատակարարման վերականգնման գործընթացը, որը շարունակվեց ողջ գիշեր: Շատ մասնագետներ մինչեւ առավոտ չհեռացան վթարի վայրից: Սկզբում ջուրըհոսեց դեպի օրվա կարգավորիչ ջրամբարներ՝ հերթականությամբ, որիցհետո այն տրվեց բաշխիչ ցանց: Լուսադեմին ջուրը հասավ առաջին սպառողներին…

Բայց խնդրի վերջնական լուծումը էլի որոշակի ժամանակ պահանջեց: Ինչպես տեղեկացրեց աշխատանքների ղեկավար, «Հյուսիս» տեղամասի գլխավոր ճարտարագետ Արամ Գրիգորյանը, նշված երկու վարչական շրջանների ջրամատակարարման ցանցում այդ ընթացքում, ինչպես դա հաճախ է պատահում, առաջացել էին բազմաթիվ օդային խցանումներ: Ուրեմն՝պետք էր բաշխիչ ցանցը թաղամաս առ թաղամաս ստուգել, օդը բաց թողնել, ժամ առաջ կենարար հեղուկի համար ճանապարհ հարթել դեպի անհամբեր սպառողները: Իսկ ջրազրկված տարածքը փոքրչէր, ահա եւ անցավ եւս մեկ օր, մինչեւ խնդիրը կարգավորվեց:

Վեոլիա Ջուր ՓԲԸ
Հանրային կապերի ծառայություն




Լրահոս