Դատավոր Արմեն Բեկթաշյանի հարցը հասավ «դիվան բաշուն»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արկմեն Բեկթաշյանին պատասխանատվության ենթարկելու հարցը հասել է ՀՀ արդարադատության նախարարին:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Նորք-Մարաշ վարչական շրջանում ԱԱԾ-ի կողմից վնասազերծված հանցավոր խմբավորման գործով ամբաստանյալ Վահան Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանը հայտնեց, որ դատավորին պատասխանատվության ենթարկելու մասով, բացի ՀՀ արդարադատության խորհուրդ դիմելուց, իրենք դիմել են ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին:

Ինչպես հայտնի է՝ դատավորը դատական նիստերից հետո վիրավորական արտահայտություններ էր հնչեցրել Վահան Շիրխանյանի հասցեին, բացի այդ՝ պաշտպանը նշել է, որ դատավորը մի շարք խախտումներ է թույլ տվել: Թե ինչ ճակատագիր է սպասվում դատավորին, ցույց կտա ժամանակը:




Լրահոս