29.07.2017

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրով նախատեսված Երևանի քաղաքապետարանի փոխանցիկ գավաթի մրցաշարի շրջանակում հուլիսի 29-ին` ժամը 10:00-ից մինչև 16:00-ը, մայրաքաղաքի մանկական զբոսայգում կանցկացվի շաշկու բակային առաջնությունը: Մարզական միջոցառման ընթացքում գավաթի համար կպայքարեն մայրաքաղաքի վարչական շրջանների թիմերը:

***

Ս.թ. հուլիսի 29-ին` ժամը 11:00-ին, Մաշտոցի պողոտային  հարող հատվածում ( «Մալիբու» սրճարանի հարևանությամբ) տեղի կունենա գյուղատնտեսական երկրորդտոնավաճառի վերաբացման պաշտոնական արարողությունը:

Միջոցառմանը ներկա կգտնվեն ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը և Երևանի փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը:




Լրահոս