Վահան Շիրխանյանի տեսակցությունների արգելքը հանվել է

Վահան Շիրխանյանի տեսակցությունների արգելքը հանվել է

«Դատապարտյալների հիվանդանոցում գտնվող Նորք-Մարաշի զինված խմբի գործով ամբաստանյալ, ՀՀ նախկին փոխվարչապետ և պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի տեսակցությունների ու հեռախոսազանգերի վրա դրված արգելքը հանվել է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց  Շիրխանյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանը:

Նա հայտնեց, որ Շիրխանյանի հարազատները հուլիսի 31-ից կարող են տեսակցել նրան»,- ասաց Ալումյանը:

«Շիրխանյանն ասում է, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, նպատակ կա իրեն մեկուսացնել հասարակությունից և պատճառել մեծ տհաճություն՝ ֆիզիկական և բարոյական»,- հավելեց նա: