ՁՊՎ-ից կալանավորի փախուստի դիմելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գեղարքունիքի մարզում հուլիսի 27-ին ձերբակալվածների պահման վայրից պահուստի է դիմել 30-ամյա կալանավոր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, իրավապահները միջոցներ են ձեռնարկում նրան հայտնաբերելու ուղղությամբ:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից նշեցին, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Ք.Օ. 355 (փախուստն ազատազրկման վայրից, կալանավորվածներին պահելու վայրից կամ ձերբակալվածներին պահելու վայրից) և 315 (պաշտոնեական անփութություն) հոդվածների 1 մասերի հատկանիշներով: Կատարվում նախաքննություն:

Համացանցում շրջանառվող լուրերի համաձայն` փախուստի է դիմել Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի Ներքին Դեմեր թաղամասի բնակիչ, 30-ամյա Ահարոն Անտոնյանը, ով մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողություն) 2-րդ մասի հատկանիշներով:




Լրահոս