Հրդեհ էկոլոգիայի շենքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 29-ին, ժամը 11:00-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի թիվ 4/1 հասցեում գտնվող էկոլոգիայի շենքում:

Դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

«Բժշկական թափոնների և ժամկետանց դեղորայքի ոչնչացման» գործարանում այրվել են դեղորայքի մոտ 150 քմ թափոններ, պատշգամբի պլաստմասսե կառուցատարրեր` մոտ 300 քմ և թափոնների մշակման 3 հաստոց` մոտ 150 քմ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:04-ին, մարվել՝ 12:52-ին:




Լրահոս