Վեսթ Բրոմվիչը ցանկանում է գնել Բարսելոնայի պաշտպանի տրանսֆերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Թոմաս Վերմալենը կարող է կարիերան շարունակել Անգլիայում: «Վեսթ Բրոմվիչը» լրջորեն հետաքրքրված է 31-ամյա բելգիացու ծառայություններով,- հաղորդում է «Sky Sports»-ը:

Պաշտպանի ծառայություններով հետաքրքրված է նաև «Քրիսթալ Փելասը»: «Բարսելոնայի» հետ Վերմալենի պայմանագիրն ավարտվում է 2019 թվականի ամռանը, իսկ նրա հրաժարագինը կազմում է 80 մլն եվրո:

Նախորդ մրցաշրջանում նա վարձավճարով հանդես է եկել «Ռոմայում», սակայն վնասվածքների և վատ մարզավիճակի պատճառով մասնակցել է Իտալիայի առաջնության միայն 9 հանդիպման:




Լրահոս