«Իգլա»-ի գործով առաջին դատական նիստը` այսօր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գործով առաջին դատական նիստը:  Այն կնախագահի դատավոր Արշակ Վարդանյանը:

Հիշեցնենք, որ նույն քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել ևս 6 անձի՝ Կարեն և Անդրանիկ Քոչարյաններին, Ժորա Զաքարյանին, Դավիթ Հարությունյանին, Սանասար Գաբրիելյանին և Արմեն Պողոսյանին։ Հավելենք, որ Սամվել Բաբայանը «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիր էր և ձերբակալվել էր մարտի 22-ին, անցած խորհրդարանական ընտրություններից օրեր առաջ:




Լրահոս