12 մլն դրամ՝ «վանաձորյան Նեղոսի» մաքրման աշխատանքների համար. ինչ է փորձում ցույց տալ Մամիկոն Ասլանյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը 20-րդ գնումների պլանն է ուղարկել ՀՀ ֆինանսների նախարարություն այն դեպքում, երբ Հայաստանի նմանատիպ քաղաքաները բավականին ցածր ինտենսիվությամբ են նույն գործողությունն իրականացնում: Եվ մոտավոր հաշվարկներով նմանատիպ քաղաքները տարվա ընթացքում միջինը չորս-հինգ անգամ են փոփոխության ենթարկում իրենց գնումների պլանը: Իսկ ի՞նչ նպատակ ունի այդ քայլը. գուցե այդկերպ դժվարությամբ քաղաքապետ դարձած Մամիկոն Ասլանյանը ցանկանում է ցույց տալ, որ աշխատում է, գործ է անում:

Նկատենք, որ աշխատանքի իմիտացիայի շրջանակներում՝ Մամիկոն Ասլանյանը ցանկանում է «մաքրել գետերի հունը» 12 մլն դրամով: Նույնիսկ Նեղոս գետի հունը մաքրելը ամենայն հավանականությամբ այդքան «չի նստում» Եգիպտոսի բյուջեի վրա: Հուսանք՝ լրացուցիչ գումարներ չեն պահանջվի վանաձորյան Նեղոսի մաքրման աշխատանքների համար:




Լրահոս