Հանքարդյունաբերության ոլորտում տարօրինակ վայրիվերումներ են սկսվել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում տարօրինակ վայրիվերումներ են սկսվել. այս տարվա առաջին կիսամյակում սկսել են դանդաղել հանքարդյունաբերական արտադրանքի աճի ծավալները. եթե նախորդ տարի աճը միանգամից 18.8 տոկոս էր, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում աճը կազմել է 8.9 տոկոս: Մյուս կողմից միջազգային շուկայում այս տարվա սկզբից սկսել են աճել գունավոր մետաղների գները:

Բայց չնայած այդ ամենին՝ հանքարդյունաբերության ոլորտի ընկերություններից մի քանիսը նվազեցրել են իրենց վճարած հարկերը: Արդյոք այս ամենը ստվերում գործելու հետեւանք է, թե այլ պատճառներ կան, մնում է միայն ենթադրել: Նկատենք նաեւ, որ Հայաստանի տնտեսության հատկապես հարկային մուտքերի մեծ մասը հիմնված է հանքարդյունաբերությունից գանձված հարկերի վրա, եւ որքան տատանվում են վճարվելիք գումարները, այդքան զգայուն է դառնում մեր տնտեսությունը»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս