Պարզվել է Վանաձորում գնացքի տակ ընկած կնոջ ինքնությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես տեղեկացրել էինք՝ հուլիսի 30-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Բազումի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Վանաձոր քաղաքի ՃՈ վարչական շենքի հետնամասում էլեկտրաքարշը վրաերթի է ենթարկել մի կնոջ:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ ժամը 15.10-ի սահմաններում Փամբակ-Վանաձոր 2652-րդ կմ-ի երրորդ պիկետում էլեկտրաքարշը վրաերթի է ենթարկել երկաթգծի նշված վայրում պառկած մոտ 30-35 տարեկան կնոջ՝ պատճառելով մահ:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է դիակի ինքնությունը՝ 1980 թ. ծնված Թեհմինե Վանեսյան:
Քննությունը վարում է ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչություն:




Լրահոս