«Հրազդան» ՔԿՀ-ի պետի գործը հասավ հատուկ քննչական ծառայություն. ինչ զարգացումներ կլինեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրազդան» ՔԿՀ-ի պետի գործը հասավ հատուկ քննչական ծառայություն: Հուլիսի 17-ին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում «Հրազդան» ՔԿՀ-ի դատապարտյալ Ալիկ Դալլաքյանը դատարանում ցուցմունք էր տվել «Հրազդան» ՔԿՀ պետ, գնդապետ Վահան Մարգարյանի դեմ:
Հիշեցնենք, որ ՔԿՀ պետին դատարան էին հրավիրել որպես վկա ՔԿՀ-ի աշխատակիցների կաշառքի գործով, ինչի արդյունքում դատապարտյալը հայտնել էր, որ կաշառքի գործը ուղղորդված եղել բանտապետի կողմից:

Արդյունքում, վերոնշյալ գործը հսկող դատախազը դատապարտյալի հայտարարությունը հիմք է ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին, եւ հատուկ քննչական ծառայությունում այդ հայտարարության մասով նյութեր են նախապատրաստվում: Արդյոք դատապարտյալի հայտարարությունը հիմք կլինի, եւ, ի վերջո, Հրազդանի ՔԿՀ պետին մեղադրանք կառաջադրեն՝ իր աշխատակիցների գլխին սարքելու համար, ցույց կտա ժամանակը:




Լրահոս