Սևանում տեղի ունեցած սպանությունների հետևանքները. դեպքին ականատես անչափահաս երեխան առողջական խնդիրներ է ձեռք բերել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել հուլիսի 30-ին Սեւանի «Միրաժ» հանգստյան գոտում տեղի ունեցած միջադեպից:

Ինչպես արդեն հայտնել ենք` ArmLur.am-ի հետ զրույցում Սեւանի քաղաքապետ Սարգիս Մուրադյանը հայնտել է, որ սպանված Աշոտ Հովհաննիսյանը «Միրաժ» հանգստյան գոտու սեփականատերը չէր, նա պարզապես հանգստյան գոտում գումարով նավ էր վարել:

Ինչեւէ, ArmLur.am-ի կատարված միջադեպից նոր մանրամասներ են հայտնի դարձել, մասնավորապես այն, որ Սեւան քաղաքի բնակիչ Աշոտ Հովհանիսյանի եւ Արգավանդ համայնքի բնակիչների միջեւ տհաճ խոսակցությունը սկսել է հենց նավի վրա, ու լուրեր են պտտվում, որ անձամբ Աշոտ Հովհանիսյանն է զանգահարել որդուն` Էդգար Հովհաննիսյանին, եւ հայտնել, որ խնդիրներ ունի, որից հետո որդին եկել է հանգստյան գոտի ու տեսել է հորը` մահացած:

Արդյունքում, Էդգար Հովհաննիսյանը հոր վրեժը լուծելու համար Երեւան-Սեւան ճանապարհին սպանել է Դավիթ Առաքելյանին:

Սակայն նկատենք, որ ըստ պաշտոնական հաղորդագրության Աշոտ Հովահաննիսյանի հետ վիճաբանած Դավիթ Առաքելյանը մենակ չի եղել: Պարզեցինք, որ Դավիթ Առաքելյանի հետ միջադեպի օրը եղել են իր հորեղբոր տղաները, երկու ընկերները` Լյովան եւ Սամվելը, որոնք եւս Արգավանդ գյուղի բնակիչներ են:

Մեզ հայտնի դարձավ, որ այսօր վաղ առավոտյան իրավապահները Դավիթ Առաքելյանի հետ միջադեպին ներկա գտնված հորեղբոր տղաներին, ընկերներին իրավապահները տարել են հարցաքննության եւ մինչ այժմ վերջիններիս հարազատները այլ տեղեկություններ չունեն:

Սակայն այս պատմության մեջ ամենացավալին այն է, որ միջադեպի ականատես է եղել սպանված Դավիթ Առաքելյանի հորեղբոր 13-ամյա թոռը: Մեզ լուրեր հասան, որ երեխան դեպքից հետո այն վիճակում է գտնվում, որ հարազատները ամեն ինչ անում են նրան օգնելու համար, երեխան կակազելով է խոսում:




Լրահոս