Սաակաշվիլին այլ երկրի քաղաքացիություն չի ստանա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայի Օդեսայի շրջանի նախկին նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, ում զրկել են Ուկրաինայի քաղաքացիությունից, նշել է, որ չի պատրաստվում ստանալ այլ երկրների քաղաքացիություն,գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ես Ուկրաինայի քաղաքացի եմ և այլ երկրի քաղաքացիոթյուն չեմ պատրաստվում ստանալ»,- ասել է Սաակաշվիլին :

Հիշեցնենք, որ հուլիսի 26-ին Ուկրաինայի միգրացիոն ծառայությունը հայտնել է, որ երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոն Սաակաշվիլիին քաղաքացիությունից զրկելու մասին հրամանագիր է ստորագրել:




Լրահոս