ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քանի կենսաթոշակառու կա Հայաստանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պաշտոնական վիճակագրությամբ Հայաստանում կենսաթոշակառուների թվաքանակը շուրջ 3000-ով պակասել է: Բայց չնայած սրան` կենսաթոշակի միջին չափը մնացել է նույնը: Այս տարվա հուլիսի 1-ի դրությամբ կենսաթոշակառուների թվաքանակը կազմել է 464 հազար 698 մարդ: Իսկ կենսաթոշակառուներին նշանակված կենսաթոշակի միջին չափը կազմել է 40 հազար 347 դրամ:

Ամենաշատ կենսաթոշակառուները Երեւանում են: Նրանց թվաքանակը այս տարվա հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 169 հազար 729, որից 105 հազար 109-ը կանայք են, իսկ 64 հազար 620-ը`տղամարդիկ: Իսկ ամենաքիչ կենսաթոշակառուներ ունի Վայոց Ձորի մարզը, որտեղ կա 9 հազար 399 կենսաթոշակառու:

Առավել մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս