Լոռիում քանդել են ննջեցյալների տապանաքարերը և ապօրինի գերեզման կառուցել. հարուցվել է քրեական գործ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ոստիկանության Թումանյանի բաժնում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ապօրինի գերեզման կառուցելու համար Ալավերդի քաղաքի բնակիչ Գ. Վ.-ի կողմից վնասվել է «ՅՈՒՆԵՍԿՕ»-ի համաշխարհային մշակութային «Արժեքների ցանկում» ընդգրկված Սանահինի միջնադարյան վանական համալիրի պահպանման գոտում գտնվող «Զաքարյան իշխանների դամբարանի» ամբողջականությունը, խախտվել է դամբարանի անմիջական գոտին, քանդվել են ննջեցյալների տապանաքարերը:

Այս մասին ArmLur.am-ին տեղեկացրեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: Ըստ վերջինիս՝ նկատի ունենալով, որ նյութերը պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 1-ին մասով և 265-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ պետության պահպանության տակ գտնվող պատմության, մշակույթի հուշարձանները վնասելու և մահացածներին թաղելու համար նախատեսված շինությունները կամ առարկաները վնասելու դեպքերի առթիվ Լոռու մարզի դատախազությունում հարուցվել է քերական գործ:

Նախաքննություն կատարելու համար քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն:




Լրահոս