Քաղաքացիների քանի տոկոսն է գոհ իր կյանքից, քանիսը` դժգոհ. «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Gallup International Associa­tion-ի անցկացրած հարցումների համաձայն՝ իր կյանքի որակից լիովին գոհ է քաղաքացիների 12,1, ամենևին գոհ չէ 14,8 տոկո­սը:

Ըստ «Մարքեթինգի հայկա­կան ասոցիացիա» ՀԿ նախա­գահ Արամ Նավասարդյանի. «Հարցվածների 1,7 տոկոսն ըն­տանիքի նյութական ապահով­վածությունը գնահատել է «շատ լավ», 60,2 տոկոսը նշել է «մի­ջին», իսկ ահա «վատ»՝ 15,4 տո­կոսը: Հարցին՝ ինչպես են գնահատում երկրի տնտեսական վի­ճակը. հարցվածների 0.3 տոկոսը պատասխանել է շատ լավ, իսկ ահա շատ վատ է որակել 32,3 տոկոսը»:

Ինչպես են գնահատում վար­չապետ Կարեն Կարապետյանի գործելաոճը հարցին 12,6 տոկո­սը պատասխանել է՝ լիովին դրա­կան, 7,6 տոկոսը գործադիրի ղե­կավարի աշխատանքը գնահա­տել է լիովին բացասական:

«Համեմատած մարտ ամսվա ցուցանիշների հետ՝վարչապետի գործելաոճը լիովին դրական գնահատողների թիվը զգալի նվազել է: Այն ժամանակ Կարեն Կարապետյանի գործելաոճը լիո­վին դրական գնահատում էր 25,1 տոկոսը: Իսկ ահա կառավարու­թյան գործունեության վերջին 8 ամիսների գործելաոճը լիովին դրական է գնահատել հարցված­ների 10,1 տոկոսը, լիովին բացա­սական՝ 11,8 տոկոսը»,- նշեց Արամ Նավասարդյանը»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում: