Գեղարքունիքի դատախազը կմնա կալանքի տակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ Սեւակ Շհոյանը, Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանը, դատավոր Վանիկ Վարդանյանը կալանավորվել էին ամբաստանյալ Գոռ Գալստյանի հարազատներից կաշառք վերցնելու մեղադրանքով:

Օրերս առերեսում է տեղի ունեցել դատախազի եւ կաշառք տվող Գոռ Գալստյանի մոր՝ Մելանյա Գալստյանի միջեւ: Վերջինս պնդել է, թե ինքը դատախազին չի տվել գումարը: Ավելին գրել էինք իրավապահները չեն կարող գտնել հենց դատախազի կողմից կաշառք վերցնելու ապացույցներ:

Ու հիմա, որպեսզի չստացվի, թե իրենք սխալ են արել՝ աղմուկ-աղաղակով կալանավորելով Շհոյանին, փորձում են համոզել նրան, որ մեղքն իր վրա վերցնի եւ խոստովանական ցուցմունքներ տա: Առայժմ, սակայն, այս հարցում իրավապահները չեն հասել որեւէ արդյունքի»:

Չնայած ստեղծված իրավիճակին` ՀՔԾ քննիչները միջնորդություն էին ներկայացրել դատարան` նրա կալանքը երկարացնելու համար, եւ դատարանը բավարարել է քննիչների միջնորդությունը: Ասել է, թե դատախազության դատախազը եւս երկու ամիս կմնա կալանքի տակ:




Լրահոս