ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ամուսինս ինձ հետ շատ ուղիղ է խոսում, փաղաքշական բառերի ժամանակ չենք ունենում. Անահիտ Շահբազյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգչուհի Անահիտ Շահբազյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում խոսել է կյանքի երեք գլխավոր նպատակների, ինչպես նաեւ առաջիկա ծրագրերի մասին:

-Անահի′տ, ընտանիք կազմելուց հետո սկսեցիք պասիվացնել Ձեր գործունեությունը շոու-բիզնեսում: Մտավախություն ունե՞ք, որ անձնական կյանքին նվիրվելու արդյունքում կարիերան կարող է տուժել:

-Կարծում եմ՝ երբեւէ չի տուժի իմ կարիերան, որովհետեւ ամուսինս կողքիս է եւ շատ է օգնում ինձ այդ հարցերում: Ես սիրում եմ եւ ամեն ինչ անում եմ, որպեսզի ընտանիքիս հետ շատ ժամանակ անցկացնեմ: Գործնական կյանքում քայլերս մի փոքր դանդաղ են ընթանում, բայց փորձում եմ անել ամեն ինչ, որպեսզի ամեն ինչ լավ լինի: Ես երբեք երգ ստեղծելուց չեմ մտածել «լայքերի» մասին: Դա իմը չէ եւ երբեք էլ իմը չի լինի: Երգել եմ շատ մեծ բեմերում, որն ինձ թեւ է տալիս ստեղծելու լավ երաժշտություն, ոչ թե լինելու այս պահին, այս վայրկյանին սիրված մեկը:

-Ի՞նչ սպասի հանդիսատեսը իր սիրած երգչուհուց:

-Նոր մտահաղացումներ ունեմ: Այս օրերին գրվել է ինձ համար նոր երգ քառօրյա պատերազմին զոհված զինվորի մասին, որն ուզում եմ ներկայացնել ոչ միայն այդ մեկ երիտասարդի համար, այլեւ բոլոր զոհված հերոս տղաների համար: Ինձ համար մեծ պատիվ է նրանց մասին երգելը: Երգը ներկայացվելու է ոչ թե քրոջ, այլ մոր տարբերակով: Երգի գործիքավորումն արդեն ավարտված է, եւ պատրաստվում ենք նկարահանել տեսահոլովակ: Ծրագրում եմ այս տարի թողարկել նաեւ ձայնասկավառակ (cover) տարբերակով:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս