Լապշինի դիմումը փոխանցել են Ադրբեջանին

Լապշինի դիմումը փոխանցել են Ադրբեջանին

Ադրբեջանում ազատազրկման դատապարտված բլոգեր Ալեքսանդր Լապշինի` Իսրայել արտահանձնման մասին դիմումը փոխանցվել է Ադրբեջանի արդարադատության նախարարությանը: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտարարել է Լապշինի փաստաբան Էդուարդ Չերնինը:

Նա հավելել է, որ արտահանձնումը հնարավոր է միայն դատավճռի ուժի մեջ մտնելուց հետո: «Դատավճիռն ուժի մեջ է մտնում մոտավորապես ամսի 14-ին»,- հայտնել է փաստաբանը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ադրբեջանում ազատազրկման դատապարտված բլոգեր Ալեքսանդր Լապշինն Իսրայել արտահանձնման հարցով դիմել է Ադրբեջանի արդարադատության նախարարություն: