ՖՈՏՈ. Լոռիում գյուրզա տեսակի օձ է հայտնաբերվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոռու մարզում այսօր՝ օգոստոսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել: Մարզային փրկարարական վարչություն ժամը 15:20-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Ջրաշեն գյուղի Աբովյան թաղամասի 1-ին փողոցի թիվ 3 տան նկուղում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր ժամանած Սպիտակի հրշեջ-փրկարարները հայտնաբերել ու վնասազերծել են օձին, որից հետո պարզվել է, որ օձը գյուրզա տեսակի է:

Էդվարդ Արզումանյան
Լոռի




Լրահոս