Գորածարարներին ստիպում են կանխավճար մուծել. ինչպես է ավելացել հարկային եկամուտների հավաքագրումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պաշտոնական վիճակագրության համաձայն, այս տարի ավելացել է հարկային եկամուտների հավաքագրումը: Ըստ այդմ, այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում պետական բյուջե մուտք է եղել 581 մլրդ 668,8 մլն դրամ, ինչը 6,3 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Այդ գումարի զգալի մասը` 550,6 մլրդ դրամը հարկային եկամուտներն են:

Նկատենք, սակայն, որ իշխանությունները բյուջեի մուտքերի հավաքագրումը շարունակում են ապահովել գերավճարների շնորհիվ: Ասել է, թե գորածարարներին ստիպում են կանխավճար մուծել, որպեսզի հնարավոր լինի ցույց տալ բարձր ցուցանիշներ:

Ըստ ՊԵԿ հաշվետվության` այս տարվա առաջին կիսամյակում խոշոր հարկ վճարողներն ունեցել են 151,7 մլրդ դրամի գերավճար, որից 106 մլրդ դրամը ավելացված արժեքի հարկի գծով: Կարելի է ենթադրել, որ եթե չլինեին այս գերավճարները, հազիվ թե հնարավոր լիներ ապահովել անգամ նախանշված ցուցանիշները:




Լրահոս