Բանջարեղենի գները նվազել են. ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 2.6% գնանկում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2017թ. հուլիսին հունիսի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 2.6% գնանկում, ինչը մեծապես պայմանավորվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 5.8% գնանկումով: Այս մասին հայտնում է Ազգային վիճակագրական ծառայությունը:

Սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի (ներառյալ ալկոհոլային խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում նվազել են 5.3%-ով, ոչ պարենային ապրանքներինը՝ 0.8%-ով, իսկ ծառայությունների ոլորտում գրանցվել է սակագների 0.1% հավելաճ:

2017թ. հուլիսին 2016թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 98.6%, այդ թվում, սննդամթերքինը և ոչ ալկոհոլային խմիչքինը (ներառյալ ալկոհոլային խմիչք և ծխախոտ)՝ 98.4%, ոչ պարենային ապրանքներինը՝ 97.7%, ծառայությունների սակագներինը՝ 99.3%: 2017թ. հունվար-հուլիսին սպառողական գների միջին ամսական նվազումը կազմել է 0.2% (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է 0.5% նվազում):

2017թ. հուլիսին 2016թ. հուլիսի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 100.9%, այդ թվում, սննդամթերքինը և ոչ ալկոհոլային խմիչքինը (ներառյալ ալկոհոլային խմիչք և ծխախոտ)`103.3%, ոչ պարենային ապրանքներինը` 97.3%, ծառայությունների սակագներինը` 100.0%, իսկ հունվար-հուլիսին 2016թ. հունվար-հուլիսի համեմատ` համապատասխանաբար 100.5%, 104.0%, 97.0% և 98.1%:
Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2017թ. հուլիսին հունիսի համեմատ սպառողական գները նվազել են 3.4-2.4%-ով, այդ թվում, համեմատաբար բարձր գնանկում գրանցվել է Գավառ և Աշտարակ քաղաքներում: Մայրաքաղաքում սպառողական գները նվազել են 2.4%-ով:

Սննդամթերքի գներ: 2017թ. հուլիսին հունիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի 6.3% գնանկում, ինչը հիմնականում բանջարեղենի և մրգի ապրանքախմբերի՝ համապատասխանաբար 31.1% և 20.0% գնանկման արդյունք է:

Բանջարեղենի ապրանքախմբում 2017թ. հուլիսին 2016թ. հուլիսի համեմատ արձանագրվել է 3.8% գնաճ, իսկ 2017թ. հունիսի համեմատ` 31.1% գնանկում:
Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2017թ. հուլիսին հունիսի համեմատ բանջարեղենի գները նվազել են 37.6-28.6%-ով, այդ թվում, գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Աշտարակում: Մայրաքաղաքում բանջարեղենի գների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ նվազել է 30.0%-ով:

Մրգի ապրանքախմբում 2017թ. հուլիսին 2016թ. հուլիսի համեմատ արձանագրվել է 12.7% գնաճ, իսկ 2017թ. հունիսի համեմատ`20.0% գնանկում:
Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2017թ. հուլիսին հունիսի համեմատ մրգի գները նվազել են 28.8-15.2%-ով, այդ թվում, գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել ք. Աշտարակում: Մայրաքաղաքում մրգի գները նվազել են 15.2%-ով:

2017թ. հուլիսին հունիսի համեմատ մրգի, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբերի ընդհանուր գնանկումը կազմել է 26.9%: Վերը նշված ապրանքախմբերը սպառողական զամբյուղում ունենալով 8.58% տեսակարար կշիռ, նշված ժամանակահատվածում նպաստել են սպառողական գների ընդհանուր մակարդակի նվազմանը 2.28 տոկոսային կետով:
Կաթնամթերքի, պանրի և ձվի ապրանքախմբում 2017թ. հուլիսին 2016թ. հուլիսի համեմատ արձանագրվել է 1.4% գնաճ, իսկ 2017թ. հունիսի համեմատ`0.6% գնանկում, այդ թվում, ձվի գինը նվազել է 1.6%-ով:

Ձկնամթերքի ապրանքախմբում 2017թ. հուլիսին 2016թ. հուլիսի համեմատ գրանցվել է 25.2% գնաճ, իսկ 2017թ. հունիսի համեմատ՝ 0.2% գնանկում: Հանրապետության դիտարկված 6 քաղաքներում 2017թ. հուլիսին հունիսի համեմատ ձկնամթերքի գները նվազել են 1.5-0.2%-ով (մայրաքաղաքում ձկնամթերքի գները նվազել են 0.2%-ով), 2-ում գրանցվել է 0.2% և 0.6% գնաճ, իսկ 3-ում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը:

Ոչ ալկոհոլային խմիչքի, սուրճի, թեյի և կակաոյի ապրանքախմբերում 2017թ. հուլիսին հունիսի համեմատ արձանագրվել է 0.6-0.5% գնանկում, իսկ շաքարի և շաքարավազի գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:
Մսամթերքի ապրանքախմբում 2017թ. հուլիսին 2016թ. հուլիսի համեմատ գրանցվել է 4.8%, իսկ 2017թ. հունիսի համեմատ 1.0% գնաճ:

Հանրապետության դիտարկված 9 քաղաքներում 2017թ. հուլիսին հունիսի համեմատ մսամթերքի գներն աճել են 0.3-1.4%-ով (գնաճի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է մայրաքաղաքում), իսկ 2-ում արձանագրվել է 0.2-0.1% գնանկում:
Յուղերի և ճարպերի ապրանքախմբում 2017թ. հուլիսին 2016թ. հուլիսի համեմատ արձանագրվել է 4.9%, իսկ 2017թ. հունիսի համեմատ՝ 0.4% գնաճ (պայմանավորված կարագի 2.0% գնաճով):

2017թ. հուլիսին հունիսի համեմատ գրանցվել է հացաբուլկեղենի և ձավարեղենի, ալկոհոլային խմիչքի և ծխախոտի 0.1%, հրուշակեղենի՝ 0.3% գնաճ:
Ոչ պարենային ապրանքների գներ: 2017թ. հուլիսին հունիսի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 0.8% գնանկում:
2017թ. հուլիսին հունիսի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները մնացել են անփոփոխ:

2017թ. հուլիսին 2016թ. հուլիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի 1.1% գնանկում և դիզելային վառելիքի 7.5% գնաճ, իսկ 2016թ. դեկտեմբերի համեմատ՝ համապատասխանաբար 10.3% և 13.8% գնաճ:




Լրահոս