Արձակուրդի իմաստը չհասկացող Թրամփը մեկնել է 17-օրյա արձակուրդի

Արձակուրդի իմաստը չհասկացող Թրամփը մեկնել է 17-օրյա արձակուրդի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 17 օրով հանգստի է մեկնել իր գոլֆ ակումբներից մեկը: Հիշեցնենք, որ  նախքան ընտրվելը նա հայտարարել էր, որ ընդհանրապես չի հասկանում մարդկանց, որոնք արձակուրդ են վերցնում:

Al Arabiya-ն նշում է, որ 71-ամյա ղեկավարն արդեն ժամանել է Նյու Ջերսիի իր գոլֆ ակումբը: Սպիտակ տնից հաղորդել են, որ նախագահը հաջորդ 17 օրվա ընթացքոմ հանգստանալուն զուգահեռ նաև աշխատելու է:

Նշվել է նաև, որ նախագահի արձակուրդն այդքան երկար է, քանի որ Սպիտակ տանը օդափոխման համակարգի հետ խնդիրներ կան և դրանք պետք է վերացվեն: