ՖՈՏՈ. ՎԻԴԵՈ. Ազգային երգ ու պարն ու տարազով երիտասարդները` մեկ վայրում. մեկնարկել է «Երևան-Տարազֆեստ-2017»-ը

ՖՈՏՈ. ՎԻԴԵՈ. Ազգային երգ ու պարն ու տարազով երիտասարդները` մեկ վայրում. մեկնարկել է «Երևան-Տարազֆեստ-2017»-ը

Էլ ե՞րբ կարող եք Հյուսիսային պողոտայում հանդիպել տարազով շրջող երիտասարդների, ունկնդրել ազգային երգ-երաժշտություն և մեկ վայրում համախմբված տեսնել զբոսաշրջիկների, եթե ոչ այսօր, երբ անցկացվում էր «Երևան-Տարազֆեստ-2017» միջոցառումը: Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում այս ծրագիրն անկացվում է արդեն 3-րդ տարին անընդմեջ:

Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանն իր ելույթում ընդգծեց, որ «Երևան Տարազֆեստ» փառատոնը տարեցտարի ավելի շատ զբոսաշրջիկներ է գրավում դեպի մայրաքաղաք` ներկայացնելով մայրաքաղաքի բազմաշերտ և հարուստ մշակութային ժառանգությունը:

Տուրիզմի բաժնի կողմից իրականացվող «Երևան Տարազֆեստ» փառատոնն այս տարի ևս բաղկացած կլինի երկու հատվածից՝ ցուցահանդես-տոնավաճառ և նորաձևության ցուցադրություն, որին մասնակցում են թե հայ դիզայներներ, թե ազգային փորքամասնությունների ներկայացուցիչներ: Երեկոյի հանդիսավարներն օրվան համահունչ ևս ազգային տարազով էին` ներկայացնելով տաղավարներն ու սպասվող իրադարձությունները:

Իսկ երեկոյի ուրախ տրամադրությունն ապահովում էր Կարին ավանդական երգի-պարի խումբը, որի կատարումներն անտարբեր չէին թողնում ոչ ոքի, այդ թվում` բազմաթիվ զբոսաշրջիկների:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան