Կալիֆորնիայում հայեր են ձերբակալվել՝ թմրանյութերի տարածմամբ զբաղվող խմբին օգնելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կալիֆորնիայի ոստիկանությունը 12 մարդու է ձերբակալել, այդ թվում՝ հայերի, ովքեր կասկածվում են թմրանյութերի տարածման մեջ:

Los Angeles Times-ը հայտնում է, որ նրանք մեղադրվում են «սև շուկայում» առնվազն 2 միլիոն դոլարի թմրանյութ տարածող խմբին ներգրավված լինելու մեջ: Իրավապահները որոնում են ևս երկու կասկածյալի, որոնք, քննիչների կարծիքով, նույնպես ներգրավված են եղել հանցավոր գործունեության մեջ:

Մասնավորապես,  52-ամյա Արմեն Սիմոնյանը և 66-ամյա Գրիշա Սայադյանը կասկածվում են մի քանի կեղծ բուժհաստատություն բացելու համար: Գլենդելի բնակիչ, 50-ամյա փաստաբան Ֆրեդ Մինասյանը խմբին օգնել է խաբել իրավապահներին գնված թմրանյութերի հարցում՝ իբր դրանք օրինական կերպով նշանակված են եղել բժշկի կողմից: Խմբի գործունեությունը ղեկավարել է 36-ամյա Մինաս Մաթոսյանը:




Լրահոս