Բագրատաշենի անցակետում 9 տարվա հետախուզվող է հայտնաբերվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները օգոստոսի 5-ին՝ ժամը 4.50-ին, Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերել են 1965 թ. ծնված Լևոն Ս.-ին, որը 2008 թ. ապրիլի 7- ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով (Խարդախությունը, որը կատարվել է խոշոր չափերով):

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, Լևոն Ս.-ն ներկայացվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին:




Լրահոս