ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վահան Շիրխանյանի գործը գլխացավանք է դարձել ՀՀ իշխանությունների համար. ՄԻԵԴ-ից ժամանակ են խնդրել, որ ի՞նչ անեն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վահան Շիրխանյանի գործը գլխացավանք է դարձել ՀՀ իշխանությունների համար. ՄԻԵԴ-ից ժամանակ են խնդրել, որ ի՞նչ անեն

Հուլիսի 18-ին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մինչեւ օգոստոսի 3-ը ժամանակ է տվել ՀՀ կառավարությանը, որպեսզի ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանի գործով ՄԻԵԴ ներկայացված բողոքի վերաբերյալ իրենց պարզաբանումները ներկայացնեն:

Մեզ հետ զրույցում փաստաբան Հայկ Ալումյանը հայտնել էր, որ ՄԻԵԴ-ը կառավարությունից պահանջել է տրամադրել Շիրխանյանի բոլոր բժշկական փաստաթղթերը, ինչից ՀՀ-ում խուսափել են մինչ օրս:

Ըստ էության` Վահան Շիրխանյանի գործը գլխացավանք է դարձել ՀՀ իշխանությունների համար: Իսկ թե ինչ է սպասվում բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց հետո, ցույց կտա ժամանակը:

Առավել մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:

Քնար Մանուկյան