Ովքե՞ր կառաջադրվեն Փաստաբանների պալատի նախագահի ընտրություններում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ 2017 թվականի սեպտեմբերի 9-ին տեղի կունենա փաստաբանների պալատի նախագահի ընտրություն: Թե ովքեր են լինելու թեկնածուները, դեռ հայտնի չէ: ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտնեց, որ մինչեւ շաբաթա վերջ հայտնի կլինի՝ կառաջադրվի՞, թե՞ ոչ:

Հիշեցնենք, որ դեռեւս 2013 թ. ՓՊ նախագահի պաշտոնի համար պայքարում էին փաստաբան Տիգրան Աթանեսյանը, Կրոմվել Գրիգորյանը, սակայն նախագահ ընտրվեց Արա Զոհրաբյանը: «Ժողովուրդ» թերթի հետ զրույցում Տ. Աթանեսյանը վստահեցրեց, որ չի պատրաստվում իր թեկնածությունն էլի առաջադրել. «Ես 2 անգամ իմ ծառայությունները առաջարկել եմ փաստաբաններին, երկու անգամ էլ փաստաբանները դա չեն ընդունել, ուստի այս ընտրություններին ոչ միայն չեմ առաջադրվելու, նաեւ չեմ էլ մասնակցելու քվեարկությանը: Պալատը հիվանդ կառույց է եւ պետք է արմատապես բարեփոխվի, այլապես էական չէ, թե ով կլինի նախագահ, մինույնն է՝ որեւէ օգուտ դա չի բերի փաստաբանությանը»:

Փաստաբան Երվանդ Վարոսյանն էլ ասաց. «Հիմա ես ունեմ իմ կողմից չնախընտրած հնարավոր մեկ թեկնածու միայն: Երբ լինեն առաջադրումները, բնականաբար նախընտրած թեկնածուի առկայության կամ բացակայության մասին կկարողանամ կարծիքս հայտնել միայն այդ ժամանակ»:

Ըստ էության, Եր. Վարոսյանը իր թեկնածությունը չի առաջարկի եւ սպասում է թեկնածուների առաջադրմանը:




Լրահոս