ՖՈՏՈ. Խոշոր վթար. հայտնի գործարարին պատկանող Toyota-ն հայտնվել է դաշտում. կա զոհ և վիրավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Shamshyan.com-ը գրում է, որ այսօր՝ օգոստոսի 11-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 05։30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 30-րդ կմ հատվածում Toyota Land Cruiser մակնիշի 470 ՍՕ 01 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին, մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի հետևանքով կոտրվել էին ավտոմեքենայի անվահեծանները, մեքենայի վրայից պոկվել էին գազաբալոնները, իսկ մեքենան էլ ամբողջովին վերածվել է մետաղե ջարդոնի։ Հիվանդանոցում վթարի մեջ հայտնվածների համար այցելած մարդիկ ասում էին, որ մահացածն աշխատում էր հայտնի գործարար Միշա Բաղդասարովի մոտ, ով Հրազդանի ցեմենտի գործարանի տնօրենն էր, իսկ ավտոմեքենան պատկանում է Մ. Բաղդասարովին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում




Լրահոս