30-ամյա տղամարդը Շահումյանի գերեզմանատան մոտ հրազենային վնասվածք է ստացել

30-ամյա տղամարդը Շահումյանի գերեզմանատան մոտ հրազենային վնասվածք է ստացել

Երևան քաղաքի Սարյան փողոցի բնակիչ՝ 30-ամյա Բարսեղ Գեգողլյանն հրազենային վնասվածքով Շահումյանի գերեզմանատնից տեղափոխվել է «Արամյանց» Բժշկական կենտրոն: Այս մասին ArmLur.am-ին հայտնում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը:

« Օգոստոսի 10-ին, ժամը 10։30-ի սահմաններում «Արամյանց» բժշկական կենտրոնից ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել որ «աջ ազդրի արյունահոսող հրազենային վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի»,- տեղեկացրեցին ոստիկանությունից։

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն: