«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ աշխատակցուհու «արկածների» մանրամասները. դեպքից հետո ազատվել է նաև նրա մայրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 20-ին ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի տնտեսական ապահովման բաժնի աշխատակցուհի Հասմիկ Մալխասյանի կողմից թմրամիջոց հայտնաբերելու գործը հետաքրքիր ընթացք է ստանում: Ինչպես հայտնի է` վերոնշյալ օրը ՔԿՀ աշխատակիցների կողմից խուզարկության ընթացքում վերջինիս մոտ հատնաբերվել էր ներարկիչ` լցված սև գույնի հեղուկով:

Ինչեւէ, դեպքից հետո ԴՀ քրեակատարողական հիմնարկի աշատակցուհուն կալանավորել էին: Եվ ահա երեկ «Ժողովուրդ»-ին ՔԿՀ մոտ կանգնած աղբյուներից հայտնի դարձավ, որ Հասմիկը թմրանյութը ՔԿՀ է մտցրել 20 հազար դրամ կաշառքի դիմաց:

Ըստ էության, արդեն իրավապահները բացահայտել են, թե կոնկրետ է ով է տվել նրան թմրանյութը եւ կոնկրետ ինչի դիմաց: Սա դեռ վերջը չէ. մեզ հայտնի դարձավ, որ աղմկահարույց բացահայտումից հետո ՔԿ վարչությունը աշխատանքից ազատել է Հասմիկ Մալխասյանի մորը, որը աշխատում էր ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի տնտեսական բաժնում:




Լրահոս