Մենք դիտարկում ենք Իբրահիմովիչին թիմ վերադարձնելու տարբերակը. Մոուրինյու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հաստատել է, որ ակումբը ցանկանում է վերադարձնել թիմի նախկին հարձակվող Զլատան Իբրահիմովիչին:

«Մենք դիտարկում ենք Իբրահիմովիչին թիմ վերադարձնելու տարբերակը: Սակայն դուք հասկանում եք, որ նրան ժամանակ է հարկավոր վնասվածքից լիովին ապաքինվելու համար: Նա ցանկանում է մնալ ամենաբարձր մակարդակի վրա: Ամենայն հավանականությամբ, մրցաշրջանի երկրորդ հատվածում նա միանա մեզ»,- նշել է նա:




Լրահոս