Թուրքիան կավարտի Իրանի հետ սահմանին պատի կառուցումը մինչև տարեվերջ

Թուրքիան կավարտի Իրանի հետ սահմանին պատի կառուցումը մինչև տարեվերջ

Թուրք-իրանական սահմանին բետոնե պատի կառուցումը կավարտվի մինչև տարեվերջ, այս մասին գրում է թուրքական «Սյոզջու» պարբերականը:

Թուրքիայի կողմից կառուցվող պատը կունենա 3 մետր բարձրություն, 2 մետր հաստություն ու 143,8 կմ երկարություն և կանցնի գլխավորապես Իգդիր և Աղրը նահանգների միջով, որոնք սահմանակցում են Իրանի հետ: