Սարի թաղում տուն է այրվել

Սարի թաղում տուն է այրվել

Օգոստոսի 12-ին, ժամը 11:39-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարի թաղի 21-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել:

Հրդեհի բարդության «1 Բիս» կանչով դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը և չորս մարտական հաշվարկ, որոնցից մեկն անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել է:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:17-ին, մարվել՝ 12:30-ին:

Այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը՝ մոտ 60 քմ, առաստաղը՝ մոտ 60 քմ, նեսրում՝ գույքը և 3 հատ 20 կգ-անոց գազի բալոն: