ՖՈՏՈ. Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. բախվել են Volkswagen-ն ու ВАЗ 21140-ը. վերջինը գլխիվայր շրջվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ օգոստոսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 14։40-ի սահմաններում Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 3.5-րդ կմ հատվածում բախվել են Շիրակի մարզի Կրաշեն գյուղի բնակիչ Դավիթ Քալոյանի վարած Volkswagen Golf մակնիշի 34 LА 541 համարանիշի և Շիրակի մարզի Շիրակ գյուղի բնակիչ Արման Չինարյանի վարած ВАЗ 21140 մակնիշի 69 XX 999 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան, իսկ ВАЗ 21140-ը գլխիվայր շրջվել է։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները՝ հետաքննիչ Նաիրի Գասպարյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Մանրամասները՝  այստեղ




Լրահոս