ՖՈՏՈ. Չեխով 34 շենքի բնակիչներն ահազանգում են. նոր շինությունը խոչընդոտ կլինի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի Չեխովի փողոցի 34 շենքի բնակիչներն ահազանգում են, որ շենքի կողքին ցանկանում են շինություն կառուցել, որը խոչընդոտելու է բակի ազատ ելք ու մուտքին։

«Ոչ մեկս չգիտենք , թե ինչ են կառուցելու, երեկվանից սկսվել են  շինարարական աշխատանքները: Իսկ առաջ այդտեղ փոքր հրապարակ էր: Շինությունը կառուցապատելու դեպքում խոչընդոտելու է բակի ելք ու մուտքին, ո՛չ հրշեջ, ո՛չ շտապօգնության մեքենաները չեն կարող  մտնել շենքի բակ», –ArmLur.am– ի հետ զրույցում հայտնեց Չեխովի 34 շենքի բնակիչ Էդուարդ Մելիքյանը:

Մեր զրուցակցի խոսքով՝ շենի բոլոր բնակիչները ստորագրահավաք  են անցկացրել եւ դիմել են Երեւանի քաղաքապետարան, սակայն դեռևս որեւէ արձագանք չունեն:

Լիդա Եղիազարյան




Լրահոս