«Ելք»-ը երկու օրինագիծ է շրջանառության մեջ դրել, որոնցից մեկի ընդունմամբ դեղերը կէժանանան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային Ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում գրել է, որ «Ելք» խմբակցության պատգամավորներով այսօր շրջանառության մեջ են դրել օրենսդրական երկու նախագիծ։

«Դրանցից մեկով առաջարկում ենք դեղերի իրացումը ՀՀ-ում ազատել Ավելացված արժեքի հարկից, ինչը կմեղմի դեղերի չափազանց բարձր գները Հայաստանում եւ կհանգեցնի դեղերի էժանացման։

Մյուսը վերաբերվում է գույքահարկին։ Խնդիրն այն է, որ ՀՀ զինված ուժերի սպաները, մինչեւ ծառայության 20-րդ տարին ազատված են գույքահարկից, իսկ 21-րդ տարում արդեն զրկվում են այդ արտոնությունից։

Նախագծով առաջարկում ենք գույքահարկից ազատման արտոնությունը սպաների համար պահպանել ողջ ծառայության ընթացքում, ինչպես նաեւ նման արտոնություն տալ զինվորական ծառայության մեջ գտնվող բոլոր անձանց, այդ թվում՝ պայմանագրայիններին»,- գրել է «Ելք» խմբակցության ղեկավարը:




Լրահոս