Մոսկվայում հայի և ադրբեջանցու են ձերբակալել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայում ձերբակալել են 28-ամյա հայի և 57-ամյա ադրբեջանցու, ովքեր կասկածվում են 2017 թվականի ապրիլին մայրաքաղաքի արևելքում բեռնատարների ղազախ վարորդների վրա ավազակային հարձակում գործելու համար։

Նրանք ձերբակալվել են օգոստոսի 13-ին՝ ՆԳՆ արագ արձագանքման հատուկ ջոկատի ուժային աջակցությամբ։ 2017 թվականի ապրիլին 43-ամյա ղազախ վարորդը դիմել էր ոստիկանություն և հայտնել, որ Մոսկվայի Պերմսկայա փողոցում 4 անհայտ անձիք Volkswagen ավտոմեքենայով մոտեցել էին իրեն և իր գործընկերոջը և ատրճանակի սպառնալիքով հափշտակել 74 հազար ռուբլի և 29 հազար տենգե (5000 ռուբլի)։




Լրահոս