ՖՈՏՈ. Զորամասում ծառեր են հատել. ո՞վ է պատասխանատու կատարվածի համար

ՖՈՏՈ. Զորամասում ծառեր են հատել. ո՞վ է պատասխանատու կատարվածի համար

Հասարակությունը դեռ չի հասցրել ուշքի գալ անտառային վերջին հրդեհների հետեւանքով բնությանը հասցված ահռելի վնասների մասին ինֆորմացիայից, ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ծառահատումներ են իրականացվում Գեղարքունիքի մարզում: Օրերս հատվել են Վարդենիսի Կարճաղբյուր համայնքի մերձակայքում տեղակայված N զորամասի բակի ծառերը, ընդ որում՝ խոսքը հաստաբուն եւ միաժամանակ առողջ ծառերի մասին է:

Փաստորեն, բնական աղետների հասցրած վնասները քիչ են, եւ հիմա նաեւ մարդիկ են լծվել ծառերը ոչնչացնելու գործին: Ու հասկանալի չէ, թե ինչն է ստիպել զորամասի ղեկավարությանը գնալ նման քայլերի. ArmLur.am-ը մեկնաբանությունների համար դիմեց ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին, սակայն վերջինս պահանջեց հարցն ուղարկել գրավոր: Մինչ պաշտպանության նախարարությունը կարձագանքի, հետաքրքիր է, քանի նոր ծառ կհատվի այդ զորամասում: