Ինքնասպան եղած զինվորի եղբայրն իրավապահներից թաքցրել է եղբոր գտնվելու վայրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր հայտնի դարձավ, որ Շիրակի մարզի Հացիկ գյուղում հորեղբոր տանը, որտեղ որեւէ մեկը չի բնակվում, հայտնաբերվել էր ՀՀ ՊՆ զորամասերից մեկում ժամկետային զինծառայող Աբաս Սլոյանի դին կախված վիճակում: Զինվորը բանակ էր զորակոչվել այս տարվա հուլիսի 26-ին եւ ահա երկու շաբաթ ծառայության մեջ գտնվելով` նա օգոստոսի 12-ին առավոտյան ժամը 10-ի սահմաններում լքել է զորամասը: Դեպքից անմիջապես հետո զորամասի ղեկավարությունը ռազմական ոստիկանության հետ սկսել է որոնողական աշխատանքները եւ անմիջապեսա շտապել են զինվորի բնակության վայր` Հացիկ գյուղ: Ինչպես ցույց է տալիս իրավիճակը, զինվորի հարազատները ռազմական ոստիկանության աշխատակիցներին հայտնել են, որ իրենք տեղյակ չեն, որ տղան լքել է զորամասը եւ, ամենայն հավանականությամբ, հարազատները իրավապահների հետ համատեղ սկսել են փնտրել Աբաս Սլոյանին: Արդյունքում երկու օր անց տղային գտան կախված վիճակում:

Կատարվածից հետո սկսեցին վարկածներ առաջ քաշվել, թե արդյոք երկու շաբաթ ծառայության մեջ գտնվող զինվորը կարող էր զորամասում խնդիրներ ունենալ, որը կարող էր նրան ստիպել փախուստի դիմել: Իրավապահները զորամասում եւս հարցաքնություններ են իրականցնում` հասկանալու համար, թե արդյոք նա խնդիրներ է ունեցել զորամասում:
Վարկածներից մեկն էլ այն է, որ տղան զորմասում խնդիր չի ունեցել եւ զորամասը լքել է, քանի որ ընտանիքի անդամնեից մեկի մասով լուր է հասել նրան, թե հարազատն անախորժությունների մեջ է, որից հետո էլ Աբաս Սլոյանը լքել է զորամասը: Արդյոք կարող էր ընտանիքի անդամներից մեկի խնդիրը պատճառ դառնար, որ Աբաս Սլոյանը ինքնասպան լիներ, դժվար է ասել:

Նշենք, որ դեպքից անմիջապես հետո ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց, որ ինքնասպանություն հասցնելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ողբերգական դեպքից շուրջ զարգացումները շարունակվում են եւ քիչ առաջ ArmLur.am-ին տեղեկություներ հասան, որ ինքնասպան եղած զինվորի եղբայրը տեղյակ է եղել, թե զորամասը լքած Աբաս Սլոյանը որտեղ է թաքնվում, սակայն իրավապահների այն հարցին, թե որտեղ է եղբայրը, տեղեկություններ ունի, թե ոչ, վերջինս ասել է, որ չգիտի ուր է, կփնտրի ու կասի, թե որտեղ է:
Արդյունքում իրադարձությունները ճակատագրական հետեւանք ունեցան եւ Աբաս Սլոյանին ավելի ուշ հայտնաբերեցին կախված վիճակում:
Հավելենք, որ չի բացառվում, որ զինվորի եղբորը զինծառայողի գտնվելու վայրը թաքցնելու համար մեղադրանք առաջդրվի:

Քնար Մանուկյան




Լրահոս