Ինչու Հայաստանն անմիջական հարևանների հետ առևտուր չի անում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սովորաբար նորմալ պետությունների արտաքին առեւտրաշրջանառության գրեթե 30 տոկոսը բաժին է ընկնում անմիջական հարեւան երկրներին: Բայց արի ու տես, որ Հայաստանի դեպքում միանգամայն այլ է. անմիջական հարեւանների հետ առեւտրաշրջանառությունը շատ ցածր մակարդակի է, այն էլ՝ ցուցանիշները գնալով նվազում են: Խոսքեն թվերով. Իրանի հետ այս տարվա առաջին կիսամյակում առեւտուրը ՀՀ արտաքին առեւտրաշրջանառության տեսակարար կշռում 4.1 տոկոս է կազմում, մինչդեռ՝ նախորդ տարի ավելի շատ էր՝ 5 տոկոս: Վրաստանի հետ առեւտրաշրջանառությունը եւս 4.1 տոկոս է, նախորդ տարվա 5.6 տոկոսի փոխարեն:

Հատկանշական է փաստը, որ այս տարվա ընթացքում նվազել են եւ դեպի Վրաստան, եւ դեպի Իրան արտահանման ծավալները, ընդ որում՝ նվազել են զգալիորեն. Վրաստանի դեպքում 5.7, Իրանի դեպքում՝ 9.3 տոկոսով: Թուրքիայի հետ եւս ունենք առեւտրաշրջանառություն, թեեւ՝ քաղաքական հարաբերությունները բացակայում են, իսկ սահմանը շարունակում է փակ մնալ: Ըստ այդմ, այս տարվա ընթացքում Թուրքիայի հետ առեւտուրը 3.7 տոկոս է կազմել՝ նախորդ տարվա 2.7-ի փոխարեն: Դե իսկ Ադրբեջանի հետ իսպառ բացակայում են հարաբերությունները՝ եւ քաղաքական, եւ տնտեսական:

Նշենք, որ նման պատկեր է նաեւ տարեկան կտրվածքով, եւ կրկին՝ անմիջական հարեւանների հետ առեւտրաշրջանառության ծավալները գերազանցում 4-5 տոկոսը: Հասկանալի է՝ այս իրավիճակը պատահական չի ստեղծվել, այլ՝ քաղաքական պատճառներ ունի: Ի վերջո, չորս անմիջական հարեւաններից 2-ի հետ չունենք հարաբերություններ, չնայած՝ Թուրքիայից հնարավոր է ներկրել, իսկ Վրաստանի ու Իրանի հետ թեեւ ունենք նորմալ հարաբերություններ, սակայն մյուս կողմից Հայաստանն ի վիճակի չէ լիարժեք օգտագործելու եղած հնարավորություններն ու մրցունակ ապրանքներ ներկայացնել նրանց. իրավիճակ, որը շարունակվում է արդեն տարիներ:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս