Այսօր անտուն կենդանիների պաշտպանության միջազգային օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն սահմանել է Կենդանիների պաշտպանության միջազգային կազմակերպության կողմից 1992 թվականին, երբ առաջարկված նախագիծը ստացել է աշխարհի կենդանապաշտպան կազմակերպությունների աջակցությունը։ Որոշվել է, որ օգոստոս ամսի ամեն երրորդ շաբաթը նվիրված է լինելու անտուն կենդանիներին։

Բայց այս օրը նշվում է ոչ թե որպես տոն, այլ որպես այդ խնդրի մասին ավելի բարձր խոսելու հնարավորություն։ Ամբողջ աշխարհում այս օրն անցկացվում են բազմաթիվ միջոցառումներ, որոնք նվիրված են անտուն կենդանիների խնդիրներին։ Անցկացվում են համերգներ, ցուցահանդես վաճառքներ, որոնցից ստացված գումարներն ուղղվում են անտուն կենդանիների, հատկապես ՝ կատուների և շների պահպանությանը։




Լրահոս