Դատարանի նախագահը չի ընդունում մեղադրանքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանը չի ընդունում իրեն աջաջադրված մեղադրանքը: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց վերջինիս պաշտպան Արմեն Մելքոնյանը:

Պաշտպանը հայտնեց, որ դեռեւս չի ծանոթացել գործի նյութերին: Երեկ գրել էինք, որ ՀՔԾ-ում ավարտվել է Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ Սևան Շհոյանի, Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանի, դատավոր Վանիկ Վարդանյանի դեմ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Ինչպես հայտնի է՝ ԱԱԾ-ն բացահայտել էր վերոնշյալ պատոնատար անձինք կաշառք են վերցրել: Բանն այն է, որ 2014 թվականի հուլիսի 25-ին Վարդենիս քաղաքի Սեւ հողեր կոչվող թաղամասում գտնվող «Ցուլ» ռեստորանի տարածքում միջադեպ է եղել, ինչի արդյունքում կալանավորվել է Վարդենիս քաղաքի բնակիչ Գոռ Գալստյանը: Ըստ ԱԱԾ-ի` մեղադրյալի ծնողները իրենց որդուն ազատ արձակելու համար 2015թ. հունիսին 1.880.000 ՀՀ դրամին համարժեք 4000 ԱՄՆ դոլար կաշառք են տվել Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ Սեւակ Շհոյանին, ով ստացել է կաշառքը, սակայն չի կատարել խոստումը, արդյունքում 2015թ. հուլիսի 1-ին Գոռ Գալստյանը կալանավորվել է, եւ նրա գործը ուղարկվել է դատարան:
Հավելենք, որ օգոստոսի 9-ին ՀՔԾ-ն հայտնել էր, որ ևս մեկ քրեական գործ է հարուցվել դատավորներ Աղվան Պետրոսյանի եւ Վանիկ Վարդանյանի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և կաշառքի միջնորդության դեպքերի առթիվ: Մեզ հետ զրույցում Աղվան Պետրոսյանի պաշտպան Արմեն Մելքոնյանը հայտնեց, որ այս մեղադրանք եւս Աղվան Պետրոսյանը չի ընդունում:




Լրահոս