Մեկ օրում արձանագրվել է մարմնական վնասվածք հասցնելու 14 դեպք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 15-ից 16-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 14 դեպքից բացահայտվել է 11-ը:

Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 4 դեպք: Բացահայտվել է գողության 9, խարդախության 11, գույքի դիտավորությամբ ոչնչացման 2, հարկերից խուսափելու, դրամանենգության եւ կաշառակերության 1-ական դեպք:

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետեւանքով 1 մարդ զոհվել է, 10-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:




Լրահոս