8 ամիս անց հարազատները տեսակցել են Վահան Շիրխանյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 28-ին հայտնի դարձավ, որ ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի հարազատների տեսակցությունների ու հեռախոսազանգերի վրա դրված արգելքը հանվել է: Նշենք, որ 8 ամիս է, ինչ արգելանք էր դրվել եւ վերջինիս հարազատները հնարավորություն չունեին տեսնել Վահան Շիրխանյանին: Մեզ հետ զրույցում նրա որդին` Գրիգոր Շիրխանյանը, հայտնեց, որ հուլիսի 31-ին իր մայրիկի, քրոջ հետ այցելել են դատապարտյալների հիվանդանոց, որտեղ գտնվում է իր հայրիկը:

Տեւական ժամանակ չտեսնելուց հետո ընտանիքի անդամները Վահան Շիրխանյանի հետ հիմնականում խոսել են  առողջական վիճակից: Ավելին՝ Գ. Շիրխանյանը հայտնեց, որ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի այն խցում որտեղ գտնվում  է հայրը, անվասայլակը թույլ չեն տալիս ներս մտցնել, որ, ըստ էության, Վահան Շիրխանյանը չտեղաշարժվի. «Սա անթույլատրելի երեւույթ է, բոլորին է հայտնի, որ հայրս առանց անվասայլակի չի կարողանում տեղաշարժվել»:




Լրահոս