ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կառավարությունը հաստատեց գիտության ոլորտի զարգացման ռազմավարությունը. ինչ է սպասվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության հավանությանն է արժանացել ՀՀ գիտության ոլորտի զարգացման 2017-2020 թվականների ռազմավարական ծրագիրն ու ծրագրի միջոցառումների ժամանակացույցը: Ռազմավարական ծրագրով նախատեսված են ոլորտի մարտահրավերների պատասխաններին ուղղված հիմնական լուծումներն ու դրանցով պայմանավորված միջոցառումները, ինչպես նաև ծրագրի իրականացման արդյունավետության գնահատման առանցքային ցուցանիշներն ըստ նպատակների: Ծրագրի մոնիթորինգն իրականացնելու է ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեն` ամենամյա պարբերականությամբ։

Յուրաքանչյուր տարի ՀՀ կառավարություն է ներկայացվելու հաշվետվություն՝ ծրագրի արդյունավետության առանցքային ցուցանիշների ուղղությամբ տվյալ տարվան նախորդող տարվա կատարողականի և հաջորդող երեք տարվա կանխատեսումների վերաբերյալ։ Արդյունքում հնարավոր կլինի հանրապետությունում ձևավորել միջազգային ասպարեզում մրցունակ, Եվրոպական հետազոտական տարածքի հետ ինտեգրված և այդ հետազոտական տարածքում իր մասնագիտացման տիրույթը ձևավորող ազգային գիտական համակարգ, որը կխթանի գերազանցությունը հիմնարար և կիրառական հետազոտություններում ու կնպաստի հանրապետության տնտեսական զարգացմանն ու առաջընթացին:

Մանրամասները՝  տեսանյութում:




Լրահոս